🚀 Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու

ՏՏ-սարքաշինության լաբորատորիայի բաց ցուցադրությանը, ինչպես նաև ցուցահանդես-հանգանակությանը, որը տեղի կունենա

📅 Մայիսի 16-ին, ժամը՝ 13:00-15:00

Մայիսյան հավաքի շրջանակում ՏՏ և սարքաշինության լաբորատորիաները կներկայանան համատեղ ցուցադրությամբ ու պրեզենտացիաներով։ Նպատակը՝ ամփոփել մեկ ուսումնական տարվա լաբորատոր գործունեությունը՝ սովորողների նախագծերի միջոցով։

🔧 Սարքաշինության նախագծերի ցուցադրություն

📍 Վայր՝ Անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա

📌Ժամը՝ 13:00-14:00

Համակարգող՝ Արման Ենգիբարյան

👨‍🔧 Այցելուներն ունեն հնարավորություն ոչ միայն տեսնելու սարքերը գործողության մեջ, զրուցելու դրանց հեղինակների հետ և ծանոթանալու տեխնիկական լուծումներին, այլև ձեռք բերելու լաբորատորիայի կողմից ստեղծված և վաճառքի հանված խաղերն ու սարքերը։

💡Ներկայացվող նախագծեր՝

1. Արյան շրջանառության մոդել

2. Կավագործության չարխի պատրաստում

3. Վան դեր Գրաֆի գեներատոր

4․ Օճառի պղպջակներ սարքող սարք

5․ Լսողական զարմանահրաշ սարքի պատրաստում

6․ Մոգական քանոն

7․ Կոկտեյլ պատրաստող սարք

8․ Նալիվատոր

9․ Մեխանիկական լիցքավորիչ

10․ Թմբուկ