Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հետազոտական վարժարան, Տեխնոլաբ
Ժամանակահատվածը՝ մայիսի 14-ին, ժամը՝ 12:00-ին
Նպատակը՝ Ներկայացնել մեկ տարվա ընթացքում իրականացված «սովորող-սովորեցնող» նախագծերի արդյունքները, զարգացրած հմտությունները և սովորողների ինքնուրույն հետազոտական ու փոխանցողական գործունեությունը։
«Սովորող-սովորեցնող» նախագիծը կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, որի հիմքում ընկած է փոխուսուցման մեթոդը։ Այս նախագծի շրջանակում սովորողը ստանձնում է փոխանցողի, կազմակերպչի ու մեդիահմտություններ տարածողի դերը։
Մայիսյան հավաքի շրջանակում սովորողները հանրությանն են ներկայացնում իրենց անհատական և խմբային աշխատանքների հաշվետվությունները։